11:58  ,  20 փետրվարի, 2019

Կասպյան Գավաթ. Կարեն Գրիգորյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մրցաշարի հաղթողին

Իրանում ավարտված Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարում իրանցի Մասուդ Մոսադեհպուրը, ուկրաինացի Վիտալի Բերնադսկին եւ Կարեն Գրիգորյանը վաստակել են 7-ական միավոր եւ կիսել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայ գրոսմայստերը գրավել է երրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին 11 երկների 79 շախմատիստներ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Հայկ Երիցյանը 56 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, իսկ «Բ» մրցաշարում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը՝ 123 կետով, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում