09:33  ,  20 փետրվարի, 2019

Նաոմի Օսական առաջին պարտությունն է կրել առաջին ռակետի կարգավիճակում

Աշխարհի առաջին ռակետ, 21-ամյա ճապոնացի Նաոմի Օսական պարտությամբ է մեկնարկել Դուբայի մրցաշարում: Առաջին մրցախաղում Australian Open-ի ու US Open-ի հաղթողը 3:6, 3:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել աշխարհի 67-րդ ռակետ, ֆրանսիացի Կրիստիանա Մլադենովիչից: Մրցախաղը տեւել է 56 րոպե:

Սա Նաոմի Օսակայի առաջին պարտությունն էր առաջին ռակետի կարգավիճակում: Նախորդ ամիս Australian Open-ի կանանց մենախաղի չեմպիոնի տիղտոսը նվաճելուց հետո նա դարձել էր աշխարհի առաջին ռակետ դարձած առաջին ճապոնացին ու ասիացին: Մեկ տարի առաջ Օսական աշխարհի 72-րդ ռակետն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում