Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը:
Football Italia-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ: Խեդիրայի մոտ հայտնվել է չկարգավորվող զարկերակ, ինչի պատճառով նա չի կարող դուրս գալ խաղադաշտ:
Փետրվարի 20-ին կայանալիք «Աթլետիկո» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում