22:15  ,  19 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալ» - ԲԱՏԷ խաղի մրցավարները

Լոնդոնի «Արսենալի» եւ Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարներ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լոնդոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալբերտո Ունդիանո Մալյենկոն, որին եզրերում կօգնեն Ռաուլ Կաբաներոն ու Ինյիգո Պրիետո Լոպեսը:

Փետրվարի 21-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին: Բորիսովում կայացած առաջին խաղում ԲԱՏԷ-ն հաղթել է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով