10:10  ,  20 փետրվարի, 2019

«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզմանը: Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անտոն Զաբոլոտնին վարժություններից մեկի ժամանակ բախվել է մանեկենին, ինչը զվարճացրել է նրա ակումբակիցներին:

«Զենիթը» պատրաստվում է թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին Ռուսաստանում: Առաջին խաղում ռուսական ակումբը պարտվել է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում