21:44  ,  19 փետրվարի, 2019

Սարին կհեռացվի, եթե «Չելսին» չհաղթի «Մանչեսթեր Սիթիին»

Լոնդոնի «Չելսին» լրջորեն մտածում է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին պաշտոնանկ անելու մասին

The Guardian-ի համաձայն՝ իտալացի մասնագետը կհեռացվի զբաղեցրած պաշոնից, եթե Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Չելսին» պարտվի «Մանչեսթեր Սիթիին»:

Սարիի հեռացումը կարող է տեղի ունենալ նաեւ ավելի շուտ, եթե «Չելսին» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում չհաղթահարի շվեդական «Մալմեի» արգելքը: Առաջին խաղում լոնդոնցիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Լոնդոնում:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Անգլիայում լոնդոնյան ակումբը նախորդ 2 խաղերում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (0:6) եւ «Մանչեսթեր Յունայթեդին» (0:2):

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել անգլիական ակումբը, որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում