20:18  ,  19 փետրվարի, 2019

Մարսելոն վերջնագիր է ներկայացրել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն հանդիպել է Արքայական ակումբի ղեկավարության հետ եւ վերջնագիր է ներկայացրել, հաղորդում է cope.es-ը: Ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից արգենտինացի Սանտյագո Սոլարիի ղեկավարած թիմում եւ պահանջել է ամռանը չխանգարել իր տեղափոխությանը, եթե իրավիճակը չփոխվի մինչեւ այդ:

Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Թուրինի «Յուվենտուսը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հորդորով մտադիր է ձեռք բերել Մարսելոյին եւ պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն «Ռեալում» մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» է 2007 թվականից: Այս մրցաշրջանում ունեցել է երեք վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում