19:51  ,  19 փետրվարի, 2019

Կիելինի. Ռոնալդուն լրացրեց Բուֆոնի հեռանալուց հետո առաջացած բացը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ջորջո Կիելինին պատմել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին իտալական թիմում:

«Ռոնալդուի գալը կարեւոր էր: Նա լրացրեց այն բացը, որ առաջացել էր Բուֆոնի հեռանալուց հետո: Ռոնալդուի հետ մենք կարող ենք դուրս գալ մեր հնարավորությունների սահմաններից:

Մենք աշխատում ենք Չեմպիոնների լիգայում հաղթելու ուղղությամբ: Դա է մեր նպատակը: Սա կպչուն միտք չէ, պարզապես նպատակ է, որին ձգտում ենք հասնել: Ավագ լինելը մեծ պատիվ է: «Յուվենտուսում» եմ արդեն 15 տարի: Այն իմ երկրորդ տունն է: Զգում եմ մեծ պատասխանատվություն, քանի որ ներկայացնում եմ ակումբի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց»,- 34-ամյա Կիելինիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում