19:14  ,  19 փետրվարի, 2019

«Լիվերպուլի» ավագ. Ունենք շատ լավ թիմ եւ կպայքարենք երկու տիտղոսների համար էլ

Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը վստահ է, որ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում կարող է պայքարել Պրեմյեր լիգայի եւ Չեմպիոնների լիգայի տիտղոսների համար:

«Մենք խաղից խաղ ենք առաջ շարժվում, եւ հիմա մրցաշրջանի ամենակարեւոր խաղը «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայությունն է: Դա իսկապես ճիշտ է, քանի որ չի կարելի առաջնահերթություն տալ այս կամ այն մրցաշարին:

Վստահ եմ՝ ունենք լավ թիմ, որի ուժերի սահմաններում է արժանի պայքար տանել Չեմպիոնների լիգայում էլ, Պրեմյեր լիգայում էլ: Հույս ունեմ, որ մրցաշրջանի վերջում կկարողանանք բարձրացնել երկու գավաթներն էլ»,- 28-ամյա անգլիացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» փետրվարի 19-ին կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում