18:12  ,  19 փետրվարի, 2019

«Աստղային պատերազմների» լուսային թրերով մարտերը՝ պաշտոնական մարզաձեւ

Ֆրանսիայի սուսերամարտի ֆեդերացիան պաշտոնական մարզաձեւ է հայտարարել «Աստղային պատերազմներից» հայտնի լուսային թրերով մարտերը, հաղորդում է Associated Press-ը:

Թուրն ու հանդերձանքն արժեն մոտ 400 դոլար: Արդեն անցկացվում են մրցավարների վերահսկողությամբ մրցումներ:

Հիշեցնենք, որ սուսերամարտն օլիմպիական մարզաձեւ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում