17:05  ,  19 փետրվարի, 2019

Հայաստանի ներկայացուցիչը՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպման տեսուչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան) պատասխան հանդիպման տեսուչ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Բայեր» - «Կրասնոդար» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Գերմանիայում: Ռուսաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում