16:17  ,  19 փետրվարի, 2019

«Արցախը» հաղթեց Թբիլիսիում

Թբիլիսիում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Արցախը» ստւգողական խաղում մրցել է Վրաստանը ներկայացնող «Գագրայի» հետ: Հայկական թիմն առավելության է հասել նվազագույն հաշվով: Միակ գոլը խփել է Վարդան Բակալյանը:

Հիշեցնենք, որ թբիլիսյան հավաքի նախորդ երկու ստուգողական հանդիպումներում «Արցախը» 0:1 հաշվով պարտվել էր վրացական «Նորչի Դինամոյին», 0:3 հաշվով՝ Թելավիի «Կախեթիին»:

Եվս մեկ խաղ «Արցախը» կանցկացնի փետրվարի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում