15:10  ,  19 փետրվարի, 2019

«Բավարիայի» մարզիչ. Մեզ բաժին է հասել հնարավոր մրցակիցներից ամենաբարդը ՉԼ- ում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը պատմել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում անգլիական «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայությունում իր սպասելիքների մասին:

«Մեզ բաժին է հասել հնարավոր մրցակիցներից ամենաբարդը: 100 տոկոս ինքնադրսեւորումը բավարար չի լինի: Հանուն այսպիսի դիմակայությունների են տղաները դարձել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ պետք է անեն առավելագույնը: Եթե «Լիվերպուլը» ցուցադրի 140 տոկոս, մենք պետք է պատասխանենք 150 տոկոսով: Կլինի իսկական ճակատամարտ: Չեմ պատկերացնում, որ կարող է գրանցվել 0:0 հաշիվ»,- Կովաչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Լիվերպուլն» ու «Բավարիան» կանցկացնեն փետրվարի 19-ին Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում