Հայաստանի երկու տարիքային խմբերի հինգ մարզուհիներ 36 երկրների ներկայացուցիչների թվում մասնակցել են Մոսկվայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարին:
Ավագների բազմամարտի պայքարում Յուլյա Վոդոպյանովան գրավել է 6-րդ տեղը: Յասմինա Աղագուլյանը 8-րդն է եղել գնդակով վարժությունում, Սիլվա Սարգսյանը բավարարվել է ավելի համեստ արդյունքով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ են մասնակցել արտագնա մրցումների եւ կարողացել են դրսևորել իրենց ունակությունները, թեև բարձր տեղեր չեն գրավել:
Ընթացիկ մրցաշրջանում օլիմպիական ուղեգրեր կվիճարկվեն Բաքվում կայանալիք Եվրոպայի (հունիս) և աշխարհի (սեպտեմբեր) առաջնություններում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում