13:41  ,  19 փետրվարի, 2019

«Չելսիի» նախկին խաղացող. «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունով ավարտվեց Սարիի կարիերան «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, ֆուտբոլային փորձագետ Քրիս Սաթոնը վստահություն է հայտնել, որ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 0:2 պարտությունից հետո, առաջիկա օրերին անգլիական ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ կանի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

«Սա նրա վերջին խաղն էր այստեղ: «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունով ավարտվեց Սարիի կարիերան «Չելսիում»: Նրան կհեռացնեն: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ նրա խոստովանությունը, որ չի կարողանում մոտիվացնել խաղացողներին, ճկունության բացակայությունը, փոխվել չկարողանալը:

Կարծում եմ՝ արդեն վաղը Սարին պաշտոնանկ կարվի: Ինչու ռիսկի դիմել եւ նրան վստահել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղը»,- Սաթոնի խոսքը մեջբերում է BBC-ն:

Փետրվարի 24-ին «Չելսին» «Մանչեսթեր Սիթիի» հետ կհանդիպի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում