12:10  ,  19 փետրվարի, 2019

ՉԼ. Ռիբերին դստեր ծնվելուց հետո մեկնել է «Լիվերպուլի» դեմ խաղին

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնել է Անգլիա, որտեղ Գերմանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կhյուրընկալվի «Լիվերպուլին»:

35-ամյա ֆուտբոլիստը մնացել էր Մյունխենում, քանի որ նրա կին Վահիբան դուստր է ունեցել: Դա զույգի 5-րդ զավակն է:

«Ռիբերիների ընտանիքում համալրում կա: Կնոջս ու փոքրիկիս մոտ ամեն բան կարգին է: Ժամանակն է միանալ իմ թիմակիցներին Լիվերպուլում»,- թվիթերյան էջում գրել է Ռիբերին:

Փետրվարի 19-ին կայանալիք  «Լիվերպուլ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում