10:37  ,  19 փետրվարի, 2019

Մաուրիցիո Սարի. Ճնշում եմ զգում արդյունքների պատճառով

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Մեր բախտը չբերեց, քանի որ անցկացրեցինք շատ լավ առաջին խաղակես, որից հետո հաշիվը 0:2 էր: Մի քանի հնարավորություն տվեցինք մրցակցին: Երկրորդ խաղակեսում ցուցադրեցինք հուսահատ ֆուտբոլ: Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո խաղալը բարդ էր:

Ճնշում եմ զգում արդյունքների պատճառով: Պետք է աշխատենք, հաղորդակցվենք, լինենք ավելի ագրեսիվ ու վճռական մրցակցի տուգանային հրապարակում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը: Ավելի վաղ Անգլիայի Գավաթի 5-րդ շրջանի արգելքը հաղթահարել էին նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Ուոթֆորդը», «Բրայթոնը», «Միլուոլը», «Վուլվերհեմփթոնը», «Քրիսթալ Փելասը» եւ «Սուոնսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում