09:57  ,  19 փետրվարի, 2019

Երկրպագուները Դորտմունդի «Բորուսիայի» խաղի ժամանակ թենիսի գնդակներ են նետել խաղադաշտ (ֆոտո)

«Նյուրնբերգի» երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում: Նրանք թենիսի գնդակներ են նետել խաղադաշտ: Երկրպագուները դժգոհ են, որ Բունդեսլիգայի ղեկավարությունը խաղերն անցկացնում է նաեւ երկուշաբթի օրերին:

Հիշեցնենք, որ առաջատար «Բորուսիան» գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել հետնապահ «Նյուրնբերգի» հետ եւ 51 միավորով առաջին տեղում է:  Երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիան» հետ է 3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում