01:29  ,  19 փետրվարի, 2019

Առաջատար «Բորուսիան» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց հետնապահ «Նյուրնբերգին» եւ չկարողացավ հասնել առավելության: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Բորուսիան» 51 միավորով առաջին տեղում է եւ 3 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիայից»: «Նյուրնբերգը» վերջին տեղում է՝ 13 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նյուրնբերգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում