Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին տեղափոխվել է հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Օռլանդո Սիթի»: 32-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: Նանին ուներ ազատ գործակալի կարգավիճակ: Նրա նախորդ ակումբը Լիսաբոնի «Սպորտինգն» էր:
Կարիերայի ընթացքում Նանին հանդես է եկել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», թուրքական «Ֆեներբահչեում», իսպանական «Վալենսիայում», իտալական «Լացիոյում»:
Նանին Պորտուգալիայի հավաքականի հետ 2016-ին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում