21:54  ,  18 փետրվարի, 2019

«Ալաշկերտը» պարտվեց ուկրաինական «Ալեքսանդրիային»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայում անցկացվող մարզումային հավաքի երկրորդ ստուգողական խաղում մրցեց ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով առաջին խաղակեսում:

«Ալեքսանդրիան» Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ընթացիկ երրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» նախորդ ստուգողական խաղում մրցել էր ղազախական «Օկժետպեսի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով Արտակ Եդիգարյանի գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում