20:49  ,  18 փետրվարի, 2019

Ֆիրմինոն չի օգնի «Լիվերպուլին» «Բավարիայի» դեմ խաղում

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն բաց կթողնի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:

27-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմի փետրվարի 18-ի մարզումը վիրուսային հիվանդության պատճառով, հաղորդում է Sky Sports-ը: 

Պաշտպան Դեյան Լովրենը չի խաղա «Բավարիայի» դեմ վնասվածքի պատճառով, իսկ Վիրջիլ Վան Դեյկը որակազրկված է:

«Լիվերպուլ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին, պատասխան խաղը Մյունխենում մարտի 13-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում