19:10  ,  18 փետրվարի, 2019

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլի» երկրպագուները կնախընտրեն Անգլիայի չեմպիոնությունը

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական ակումբի երկրպագուները նախընտրում են Պրեմյեր լիգայի չեմպիոնի տիտղոսը Չեմպիոնների լիգայի գավաթին:

«Մենք որոշակի ընդմիջում ունեցանք եւ այս դադարն օգտագործեցինք շատ բաղադրիչների վրա աշխատելու համար՝ մարտավարություն, ֆիզիկական պատրաստություն: Չգիտեմ, թե որն է ավելի լավ՝ խաղային ռիթմը, թե դադարը: Դա կերեւա վաղը երեկոյան Չեմպիոնների լիգայում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 19-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում