18:41  ,  18 փետրվարի, 2019

Շիրեր. Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» Սուլշերի օրոք առաջընթաց չունեցող միակ խաղացողն է

Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» Սուլշերի օրոք առաջընթաց չունեցող միակ խաղացողն է, ասել է «Նյուքասլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը:

«Ժամանակն է, որ նա ցուցադրի այն խաղը, որով աչքի էր ընկնում «Արսենալում»: Մոուրինյոյի ժամանակ Սանչեսը չէր ստանում այն ազատությունը, որն ուներ «Արսենալում» Վենգերի ղեկավարությամբ: «Օլդ Տրաֆորդում» նա խաղում է ավելի հստակ կառուցվածքում, բայց դա չի կարող լիներ արդարացում նրա անարդյունավետությանը»,- Շիրերի խոսքը մեջբերում է The Sun-ը:

2018թ. ձմռանը Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված չիլիացի հարձակվողը այս մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի, խփել է ընդամենը 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում