Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ հատվածին պատրաստվող թիմերը շարունակում են մարզումային հավաքներն ու ստուգողական հանդիպումները:
Գյումրիի «Շիրակը» Անթալիայում մրցել է ռուսական «Սիբիրի» հետ եւ պարտվել է 2:8 հաշվով: Հայկական թիմի կազմում աչքի են ընկել Արամ Մուրադյանը և Մուսա Փոլ Բակայոկոն:
«Շիրակը» Թուրքիայում անցկացրած ստուգողական հանդիպումներում 1:1 հաշվով էր խաղացել դանիական «Լոնգբյուի» հետ, 0:2 հաշվով պարտվել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ թիմին:
Վանաձորի «Լոռին» ստուգողական հանդիպում է անցկացրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչեւ 21 տարեկանների թիմի հետ: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հաղթել է 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը, աչքի է ընկել նաեւ Էմանուել Դեյվիդը։
Անթալիայում անցկացրած նախորդ խաղում «Լոռին» 0:0 հաշվով էր ավարտել պայքարը Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ: Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 20-ին` հանդիպելով ղազախական «Կայրաթի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում