14:09  ,  18 փետրվարի, 2019

Կասպյան Գավաթ. Կարեն Գրիգորյանը՝ առաջատարների թվում

Իրանում ավարտին մոտեցող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարի նախավերջին տուրից առաջ Կարեն Գրիգորյանը առաջատարների թվում է:

7 տուրերում Գրիգորյանը հավաքել է 5.5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը: Նա կես միավոր է հետ միանձնյա առաջատար Մասուդ Մոսադեհպուրից:

Փետրվարի 18-ին կայանալիք 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը սպիտակներով կմրցի ուկրաինացի Վիտալի Բերնադցկու հետ, որը եւս ունի 5.5 միավոր:

Մրցաշարին մասնակցում են 11 երկների 79 շախմատիստներ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում