13:12  ,  18 փետրվարի, 2019

Զիդանը 2 պայման է ներկայացրել «Չելսիին»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2 պայման է ներկայացրել Լոնդոնի «Չելսիին», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

The Sun-ի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է մոտ 220 միլիոն եվրո ստանալ տրանսֆերների համար, ինչպես նաեւ պահպանել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին: 46-ամյա Զիդանն այժմ գործազուրկ է եւ դիտարկում է Անգլիայում աշխատելու տարբերակը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Չելսին», որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում