12:43  ,  18 փետրվարի, 2019

ATP եւ WTA. Ֆեդերերը նահանջել է, Սերենա Ուիլյամսը վերադարձավ լավագույն տասնյակ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) փետրվարի 18-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ կանանց ցուցակը շարունակում է գլխավորել ճապոնացի Նաոմի Օսական:

37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նահանջել է 7-րդ տեղ, իսկ 22-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 11-րդ տեղը եւ շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը տեւական ընդմիջումից վերադարձել է WTA-ի լավագույն տասնյակ: 37-ամյա ամերիկուհին զբաղեցնում է 10-րդ տեղը: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնը WTA-ի լավագույն տասնյակում նախորդ անգամ եղել էր 2017-ի հուլիսի 3-ին:

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 2 աստիճան եւ հայտնվել 75-րդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 10 955 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8320
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 6475
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 5060
5 (5). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 4595
6 (7). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4190
7 (6). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4100
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3800
9 (9). Ջոն Իսներ (ԱՄՆ) - 3225
10 (10). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3140
11 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2880

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 6970
2 (3). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5537
3 (4). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 5307
4 (2). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 5120
5 (5). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5055
6 (7). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5020 
7 (6). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 4960
8 (8). Կիկի Բերտենս (Հոլանդիա) - 4885
9 (9). Արինա Սոբոլենկո (Բելառուս) - 3565
10 (11). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 3406

75 (77). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 757

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում