12:20  ,  18 փետրվարի, 2019

Լեբրոն Ջեյմսի թիմը հաղթել է NBA-ի «Բոլոր աստղերի խաղում» (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել «Բոլոր աստղերի հանդիպումը», որում Արեւմտյան գոտու հավաքականը՝ «Լոս Անջելես Լեյքերիս» առաջատար Լեբրոն Ջեյմսի գլխավորությամբ, 178:164 հաշվով հաղթել է Արեւելյան գոտու թիմին, որի ավագն էր Յաննիս Ադետոկունբոն («Միլուոկի»):

Շառլոտում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ադետոկունբոն, որը հավաքել է 38 միավոր եւ դարձել դաբլ-դաբլի հեղինակ: Խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստի մրցանակը բաժին է հասել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտին, որը Արեւմտյան գոտու թիմի կազմում վստակել է 31 միավոր:

Հաջորդ տարի NBA-ի «Բոլոր աստղերի խաղը» կանցկացվի Չիկագոյում:

NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպում»

«Լեբրոնի թիմ» - «Յաննիսի թիմ»՝ 164:178 (53:37, 42:45, 36:50, 33:46)

Արեւմտյան գոտու մեկնարկային կազմը. Լեբրոն Ջեյմս («Լեյքերս», 19 միավոր), Կեւին Դյուրանտ («Գոլդեն Սթեյտ», 31), Կայրի Իրվինգ («Բոստոն», 13), Կավայ Լեոնարդ («Տորոնտո», 19), Ջեյմս Հարդեն («Հյուսթոն», 12):

Փոխարինողներ. Էնտոնի Դեւիս («Նոր Օրլեան»), Կլեյ Թոմփսոն («Գոլդեն Սթեյտ»), Դեմյեն Լիլարդ («Պորտլենդ»), Բեն Սիմոնս («Ֆիլադելֆիա»), Լամարկուս Օլդրիջ («Սան Անտոնիո»), Կարլ-Էնտոնի Թաունս («Մինեսոտա»), Բրեդլի Բիլ («Վաշինգտոն»), Դուեյն Ուեյդ («Մայամի»):

Արեւելյան գոտու մեկնարկային կազմը. Յաննիս Ադետոկունբո («Միլուոկի», 38), Ստիվեն Կարի («Գոլդեն Սթեյտ», 17), Պոլ Ջորջ («Օկլահոմա», 20), Կեմբա Ուոկեր («Շառլոտ», 4), Ջոել Էմբիդ («Ֆիլադելֆիա», 10):

Փոխարինողներ. Քրիս Միդլթոն («Միլուոկի»), Նիկոլա Յոկիչ («Դենվեր»), Ռասել Ուեստբրուկ («Օկլահոմա»), Բլեյք Գրիֆին («Դետրոյտ»), Դ՛Անջելո Ռասել («Բրուքլին»), Նիկոլա Վուչեւիչ («Օռլանդո»), Կայլ Լոուրի («Տորոնտո»), Դիրկ Նովիցկի («Դալաս»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում