12:45  ,  19 փետրվարի, 2019

«Լիոն» - «Բարսելոնա», «Լիվերպուլ» - «Բավարիա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» կhյուրընկալվի ֆրանսիական «Լիոնին»: 

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.72 գործակցով: Ֆրանսիական ակումբի հաղթանակն ունի 4.20 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Օրվա մյուս խաղում անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» կընդունի Մյունխենի «Բավարիային»: Լիվերպուլցիների հաղթանակն ունի 2.00 գործակից, գերմանացիներինը՝ 3.30, իսկ ոչ ոքին՝ 3.80:

Փետրվարի 19-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում