23:51  ,  17 փետրվարի, 2019

Գեւորգ Ղազարյանը վերադարձավ խաղադաշտ

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում «Շավիշը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Բոավիշտայի» հետ՝ 1:1: 

Տեւական ընդմիջումից հետո «Շավիշի» հայտացուցակում տեղ էր գտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին (1:1 հաշվի ժամանակ)

Հիշեցնենք, որ 30-ամյա Ղազարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 17-ից, երբ վնասվածք էր ստացել «Մորեյրենսի» դեմ Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում