11:15  ,  18 փետրվարի, 2019

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին խաղում Լոնդոնի «Չելսին» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բուքմեյքերական գրասենյակները լոնդոնյան ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 2.05 գործակցով, իսկ մանչեսթերցիներինը՝ 3.70: Ոչ ոքիի գործակիցը 3.75 է:

Փետրվարի 18-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին: Անգլիայի Գավաթի 5-րդ շրջանի արգելքը հաղթահարել են «Մանչեսթեր Սիթին», «Ուոթֆորդը», «Բրայթոնը», «Միլուոլը», «Վուլվերհեմփթոնը», «Քրիսթալ Փելասը» եւ «Սուոնսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում