22:55  ,  17 փետրվարի, 2019

«Ինտերը» տնային հաղթանակ տարավ, Իկարդին կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից (ֆոտո)

Իտալական A Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում գրանցվեցին 5 րոպեի ընթացքում (տեսանյութ):

Վերջերս «Ինտերի» ավագի թեւկապից զրկված արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացակայում էր հայտացուցակից եւ իր կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից: Իկարդին չէր հայտավորվել նաեւ միլանյան ակումբի նախորդ խաղին ավստրիական «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 46 միավոր ամրապնդվեց երրորդ տեղում: «Սամպդորիան» 33 միավոր 10-րդն է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 2:1

Դանիլո Դ՛Ամբրոզիո, 73, Ռաջա նայնգոլան, 78 - Մանոլա Գաբիադինի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս