21:05  ,  17 փետրվարի, 2019

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանը խաղաց 90 րոպե

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Դրեզդենի «Դինամոյի» հետ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

22-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 30 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով