20:52  ,  17 փետրվարի, 2019

Ինչպես VAR-ը փոխեց «Սպալ» - «Ֆիորենտինա» խաղի սցենարը

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Սպալ» - «Ֆիորենտինա» ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում: 1:1 հաշվի ժամանակ «Սպալը» 74-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, սակայն գոլից հետո հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է VAR համակարգով դիտել այդ գրոհին նախորդած դրվագը դաշտի տերերի տուգանային հրապարակում: Արդյունքում՝ մրցավարը չեղյալ է հայտարարել գոլը եւ 11 մետրանոց հարված նշանակել «Սպալի» դարպասին: «Ֆիորենտինան» 11 մետրանոցից խփել է երկրորդ գոլը եւ հաղթել 4:1 հաշվով:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Սպալ» - «Ֆիորենտինա»՝ 1:4

Անդրեա Պետանա, 36 – Էդմիլսոն Ֆերնանդես, 44, Ջորդան Վերետու, 79 (11մ), Ջովանի Սիմեոնե, 81, Խերսոն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս