19:14  ,  17 փետրվարի, 2019

Իրանում «Բավարիայի» հանդիպումը չեն ցուցադրել կին մրցավարի պատճառով

Իրանի հետուստաալիքները չեն ցուցադրել նախապես ծրագրված Մյունխենի «Բավարիայի» եւ «Աուգսբուրգի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Հեռարձակման չեղյալ հայտարարելու պատճառ է դարձել կին գլխավոր մրցավար Բիբիանա Շտայնհաուսի նշանակումն այդ խաղում: Նշվում է, որ Իրանի հետուստատեսությունում արգելվում է ցուցադրել կիսավարտիքով կանանց:

Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը Գերմանիայի առաջնության պատմության առաջին կին մրցավարն է: Նա 2017 թվականից է աշխատում Բունդեսլիգայի խաղերում:

«Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում «Բավարիան» կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում