17:10  ,  17 փետրվարի, 2019

«Լիոն» - «Բարսելոնա» եւ «Լիվերպուլ» - «Բավարիա» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ շաբաթվա առաջին խաղային օրվա մրցավարներին:

«Լիոն» (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկի թուրք Ջունեյթ Չակիրի գլխավորած մրցավարական բրիգադը:

Անգլիական «Լիվերպուլի» ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ Անգլիայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Ջանլուկա Ռոկին, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարներն ունեն նաեւ վիդեոօգնակններ, որոնք աշխատում են VAR համակարգի վրա:

Փետրվարի 19-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում