16:35  ,  17 փետրվարի, 2019

«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Ռիգային»

Կիպրոսում փետրվարի 8-21-ն անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության 9-12-րդ տեղերի համար պայքարում Երեւանի «Փյունիկը» մրցեց լատվիական «Ռիգայի» հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Հայկական ակումբի կազմում խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Արթուր Միրանյանը, սակայն ընդմիջումից հետո լատվիական ակումբը խփեց 4 գոլ եւ տարավ կամային հաղթանակ: «Փյունիկից» 66-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը, որի հետ պայմանագիր կնքելու մասին երեւանյան ակումբը հայտարարել է փետրվարի 17-ին:

Հիշեցնենք, որ խմբային փուլի 3 խաղերում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը նվազագույն պարտվել էր Վոլգոգրադի «Ռոտորին» եւ ոչ ոքի խաղացել Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող «Մուրոմի» (1:1) ու Սարանսկի «Մորդովիայի» (1:1) հետ՝ 2 միավորով երրորդ տեղը գրավելով A խմբում: Այս մրցաշարում «Փյունիկը» կանցկացնի եւս մեկ հանդիպում, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում