15:14  ,  17 փետրվարի, 2019

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք եւ ընկերական հանդիպումներ: Փետրվարի 19-ին հայկական թիմը կմրցի ռուսական «Ուրալի» խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կիպրոսյան հավաքին տարել է հետեւյալ ֆուտբոլիստներին. 

Դարպասապահներ 

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»                       

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»                                                                       

Արման Ղազարյան, «Բանանց»        

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»                                     

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)

Արթուր Ժան Շահնազարյան, «Նոյգերսդորֆ Մ-19» (Գերմանիա)

Կիսապաշտպաններ                                                        

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»                                                                                               

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էմիլ Պետրոսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Դիրան Բեբեքյան Առանց ակումբ

Հարձակվողներ

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)

Ղազար Դեմերջյան, «Հրադեց Կրալովե» (Չեխիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը եւ Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս