Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված մրցաշարում կապանցի 24-ամյա եռացատկորդը հաղթել է 16.71 մ արդյունքով։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին են հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Նազիմ Բաբաեւին (16.68 մ) եւ թուրք Օզիպեկ Ջանին (16.21):
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքատարածությունում 3.44.55 արդյունքով գրավել է երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում