14:10  ,  17 փետրվարի, 2019

Աղվան Պապիկյանը անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը

Ֆուտբոլի Լեհաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիան» ստուգողական հանդիպում է անցկացրել լեհական «Էլանայի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով:

«Օլիմպիայի» պատասխան գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի 21-րդ տուրից հետո «Օլիմպիան» 31 միավորով 7-րդ տեղում է: Առաջնությունը կվերսկսվի մարտի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում