13:12  ,  17 փետրվարի, 2019

Մաուրո Գեւգեոզյանը հաղթական գոլ է խփել ավելացված ժամանակում

Արգենտինայի առաջին դիվիզիոնի հերթական տուրում «Տեմպերլեյը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Բրաուն Ադրոգեին»:

Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանը վերջերս էր վերադարձել «Տեմպերլեյ», որի կազմում խաղացել է 2017 թվականին: Նրա նախորդ ակումբն էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատան», որի կազմը հարձակվողը համալրել էր 2018-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում