01:37  ,  17 փետրվարի, 2019

Արաս Օզբիլիսը «Վիլեմ Երկրորդին» չփրկեց պարտությունից

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրում «Վիլեմ Երկրորդը» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Վիտեսին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հյուրերը կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Վիլեմ Երկրորդը» 25 միավորով մնաց 11-րդ տեղում, իսկ ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկիի գլխավորած «Վիտեսը» 33 միավորով 5-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում