01:26  ,  17 փետրվարի, 2019

Պյոնտեկի դուբլը «Միլանին» կամային հաղթանակ բերեց Բերգամոյում (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 24-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ: Միլանցիներից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհ հարձակվողը 5-րդ հանդիպումն անցկացրեց «Միլանի» կազմում եւ գոլերի քանակը հասցրեց 6-ի: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Պյոնտեկը խփել է 17 գոլ եւ երկրորդն է ռմբարկուների ցուցակում՝ 2 գոլ զիջելով Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 42 միավոր ամրապնդվեց չորրորդ տեղում: 5-րդ տեղում գտնվող «Ատալանտան» ունի 38 միավոր:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ատալանտա» - «Միլան»՝ 1:3 (տեսանյութ)

Ռեմո Ֆրոյլեր, 33 – Կշիշտոֆ Պյոնտեկ, 45+1, 61, Հական Չալհանօղլու, 55

«Կալյարի» - «Պարմա»՝ 2:1 (տեսանյութ)

Լեոնարդո Պավոլետի, 65, 85 – Յուրայ Կուցկա, 40

Հեռացում՝ Ժոաո Պեդրո, 90 («Կալյարի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով