11:10  +04,  17 փետրվարի, 2019

40-ամյա Պիզարոն Բունդեսլիգայում գոլ է խփել 21-րդ տարին անընդմեջ եւ սահմանել նաեւ տարիքային ռեկորդ

Բրեմենի «Վերդերի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոն, գոլի հեղինակ դառնալով Բեռլինի «Հերտայի» դեմ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (1:1), առաջին գոլն է խփել 2019 թվականին:

40-ամյա Պիզարոն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Բունդեսլիգայում գոլի հեղինակ է դառնում 21-րդ տարին անընդմեջ:

Բացի այդ, պերուացին դարձավ Բունդեսլիգայում գոլի հեղինակ դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը՝ ռեկորդը սահմանելով 40 տարեկան 136 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Վերդերի» նախկին հարձակվող Միրկո Վոտավան, որը 1996-ին աչքի էր ընկել 40 տարեկան 121 օրականում, հաղորդում է Gracenote-ն:

«Հերտայի» դեմ արտագնա խաղում Պիզարոն աչքի է ընկել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին: Գերմանիայում նա խաղացել է նաեւ Մյունխենի «Բավարիայում» եւ «Քյոլնում»:

Հիշեցնենք, որ Կլաուդիո Պիզարոն Գերմանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոնականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: