Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ժելսոն Մարտինշը:
Այս հաղթանակից հետո «Մոնակոն» հեռացավ վտանգավոր գոտուց եւ 22 միավորով բարձրացավ 16-րդ տեղ:
Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր
«Մոնակո» - «Նանտ»՝ 1:0
Ժելսոն Մարտինշ, 13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում