23:36  ,  16 փետրվարի, 2019

Նորայր Ասլանյանի գոլը սկիզբ է դրել «Կատվեյկի» հաղթանակին

Ֆուտբոլի Հոլանդիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 22-րդ տուրում «Կատվեյկը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով պարտության է մատնել ՎՎՍԲ-ին:

Հյուրերի կազմում հաշիվը 18-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման: Դա 27-ամյա Ասլանյանի 5-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Կատվեյկը» 41 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում