22:10  ,  16 փետրվարի, 2019

Բրազիլիայի հավաքականի առաջին մրցակիցները 2019-ին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի առաջին մրցակիցները 2019 թվականին կլինեն Պատամայի եւ Չեխիայի թիմերը, հայտնում է երկրի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը:

Բրազիլացիները Պանամայի հավաքականի հետ կխաղան մարտի 23-ին պորտուգալական «Պորտուի» տնային ստադիոն «Դրագաուում»: 3 օր անց Տիտեի գլխավորած թիմը Պրահայում կմրցի չեխերի հետ:

Հիշեցնենք, որ 2019թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է Բրազիլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում