19:04  ,  16 փետրվարի, 2019

Անգլիայի Գավաթ. Էշլի Քոուլի գոլը չօգնեց Ֆրենկ Լեմպարդի թիմին

Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ շրջանում «Բրայթոնը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Դերբիի» նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հյուրերի կազմում 81-րդ րոպեին հաշիվը կրճատեց Անգլիայի ազգային հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը:

Հիշեցնենք, որ «Դերբին» գլխավորում է Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բրայթոն» - «Դերբի»՝ 2:1

Անտոնի Կնոքհարտ, 33, Յուրգեն Լոկադիա, 45+2 – Էշլի Քոուլ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում