18:52  ,  16 փետրվարի, 2019

«Բանանցն»՝ Անթալիայում. 5 խաղ, 5 պարտություն

Երեւանի «Բանանցը» շարունակում է պարտությունների շարքը Անթալիայում ավարտին մոտեցող հավաքի ընթացքում: 5-րդ ստուգողական խաղում հայկական ակումբը մրցեց Լեհաստանի առաջին լիգայի ներկայացուցիչ «Պոդբեսկիձիեի» հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Լեհական ակումբը գոլ խփեց 15-րդ, 60-րդ եւ 88-րդ րոպեներին:

Սա «Բանանցի» նախավերջին հանդիպումն էր հավաքի ընթացքում: 5 խաղերում երեւանյան ակումբը խփեց ընդամենը մեկ գոլ:

Հավաքի նախորդ 4 խաղերում «Բանանցը» պարտվել էր ռուսական «Նիժնի Նովոգորոդին» (0:1), Բուլղարիայի առաջին խմբում հանդես եկող «Արդային» (0:2), դանիական «Սիլկբորգին» (0:2) եւ վրացական «Չիխուրա Սաչկերեին» (1:2):

Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմն Անթալիայում հավաքը կավարտի փետրվարի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում